«Միջազգային Տեխնոլոգիական Համալսարան» կրթական հիմնադրամը ստեղծվել է 2001թ.-ին: Մեր կենտրոնը հիմնադրվել է Արցախի Հանրապետությունում: 2023թ.-ի պատերազմից հետո և մասսայական արտագաղթի պատճառով հիմնադրամը կշարունակի իր գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում:
Հիմնադրամի գործունեությունը
ԼՂՀ-ի շրջաններում կրթական ծրագրերի իրականացում:
2003թ.-ից սկսած մենք իրականացրել ենք համակարգչային դասընթացներ ԼՂՀ-ի շրջաններում:
2006թ.-ին ստեղծվել է տարածաշրջանում առաջին շարժական համակարգչային կենտրոնը:
2006-2007թ.թ.-ին «Թուֆենքյան» բարեգործական հիմնադրամի հետ համատեղ իրականացվել է համակարգչային դասընթացների շարք ԼՂՀ-ի Քաշաթաղի շրջանի հարավային մասի շուրջ 32 գյուղերում:
2008թ-ին «Friends of Armenia» (ԱՄՆ) հասարակական կազմակերպության հետ համատեղ ԼՂՀ-ի Քաշաթաղի շրջանի հյուսիսային մասի շուրջ 16 գյուղերում իրականացվել են վերապատրաստման դասընթացներ՝ նախատեսված ինֆորմատիկա կրթական ծրագրի ուսուցիչների համար:
2006-2010թ.թ.-ին, վերոնշյալ հիմնադրամների հետ համատեղ, իրագործվել են Քաշաթաղի շրջանի համակարգչային դասասենյակների վերանորոգման ր վերականգնման աշխատանքներ, ինչպես նաև դպրոցներին են տրամադրվել ավելի քան 200 համակարգիչներ:
2010-2015թ.թ.-ին ԼՂՀ Մշակույթի և Երիտասարդության նախարարության հետ համատեղ բացվել է «Տեղեկատվական Տեխնոլոգիաների Զարգացման Կնտրոնը»:
Նախագծի շրջանակներում կազմակերվել են ավելի քան 200 միջոցառումներ՝ հանրապետության երիտասարդների և ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար՝ ուղղված տեղեկատվական անվտանգության, Սոցիալական ցանցերում ճիշտ վարվելու, թվային ռեսուրսների արդյունավետության բարձրացմանը:
2010,2011,2013,2014թ.թ.-ին ոչ-ֆորմալ հանդիպումներ բլոգերների, ԶԼՄների և ՀՀ ՏՏ ոլորտի ներկայացուցիչների հետ, ինչպես նաև «Artsakh Barcamp» -ի իրականացում:
2010-ից առ 2017թ.թ. ԼՂՀ ՊԲ-ի, ԼՂՀ Մշակույթի և Երիտասարդության հարցերով նախարարության, ՀՀ Սպորտի նախարարության, ՀՀ Մշակույթի նախարարության հետ համատեղ իրականացվել է տեսակամուրջների շարք՝ ԼՂՀ ՊԲ զինծառայողների ու նրանց հարազատների միջև:
Նախագծի շրջանակներում կազմակերպվել են շաբաթական այցեր ԼՂՀ ՊԲ ստորաբաժանումներ:
2021թ.-ին իրականացվել է «Կայծեր 2021» մարզա-տուրիստական ճամբարը:
Օգոստոսի 1-30-ը Մարտակերտի շրջանի Ծմակահող գյուղում 4 հերթափոխով կազմակերպվել է երիտասարդական ճամբար: Մեկ ամսվա ընթացքում ճամբարն ընդունել է ավելի քան 300 երիտասարդ:
2022թ.-ի փետրվարից մինչև 2023թ.-ը Ստեփանակերտում Մեր հիմնադրամը «44-օրյա պատերազմում զոհված և անհայտ կորած զինվորների հարազատներ և ընկերներ» միության հետ համատեղ կազմակերպել է համակարգչային դասընթացներ զոհված զինվորների հարազատների և ընկերների համար։ Ծրագրի շրջանակներում վերապատրաստվել է 100 մարդ։
Յուրաքանչյուր նախագծի հաջողության գրավականն է եղել մեր թիմակիցների փորձառությունն ու մասնագիտական հմտությունները:
Երկար տարիների աշխատանքի ընթացքում մեզ հաջողվել է իրական մասնագետների ներգրավել մեր նախագծերի իրականացմանը, ովքեր գիտեն, թե ինչպես իրականացնել նույնիսկ ամենախենթ գաղափարները, որոնք հաճախ ի սկզբանե անհնարին էին թվում:
Հ.Գ. Հաշվի առնելով այն բարդ իրավիճակը, որում հայտնվել են արցախցիները՝ մեր հիմնադրամն առաջիկայում կենտրոնանալու է սոցիալական նախագծերի իրականացման և սոցիալական բիզնեսի վրա։
Հիմնադրամի տնօրեն՝ Վլադիմիր Գրիգորյան